ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Որքան թույլ հարևան Թուրքիա և որքան ուժեղ հարևան Իրան՝ բխում է մեր շահերից

Որքան թույլ հարևան Թուրքիա և որքան ուժեղ հարևան Իրան՝ բխում է մեր շահերից
25.02.2026 | 15:15

Իրանը տարածաշրջանում հնարավոր է դառնա ավելի վստահելի, ավելի կայուն գործընկեր միջազգային գործընկերների համար։ Թուրքիան մշտապես այս մտավախությունն է ունեցել, որ օրերից մի օր Իրանը կարող է զբաղեցնել իր տեղը։ Թվում է, թե Թուրքիան կարողանում է Իրանին դուրս մղել մրցակցային արենայից, բայց դա այդքան էլ այդպես չէ։ Հենց միայն այն փաստը, որ ԱՄՆ-Իրան բանակցություններն են ընթանում, որոնք գրեթե փակ են, խոսում է այն մասին, որ Իրանին, որպես պետություն և պետականություն, լուրջ են վերաբերվում, ոչ թե կամակատար մեկը, ինչպես Թուրքիան։

Այո, Էրդողանը երկար ժամանակ դիմադրում էր, փորձում էր դուրս պրծնել ԱՄՆ-ի ազդեցությունից, նույնիսկ ՌԴ-ի հետ մերձեցման քայլեր ձեռնարկեց, տարատեսակ միջնորդական առաքելություններ առաջարկեց, բայց այդպես էլ չկարողացավ Թուրքիան հանել ԱՄՆ-ի ազդեցությունից։ Եթե ԱՄՆ-ին հաջողվի բանակցությունների միջոցով որոշակի փոխըմբռնման հասնել Իրանի հետ, ապա տարածաշրջանում շատ լուրջ փոփոխություններ կլինեն, ուժերի նոր վերադասավորումներ կլինեն, որի կարևոր շահառուներից կարող ենք լինել և մենք։ Որքան թույլ հարևան Թուրքիա և որքան ուժեղ հարևան Իրան՝ բխում է մեր շահերից։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 14937

Մեկնաբանություններ